«Իրատես». Չեխովի անվան դպրոցի տնօրենն ունի 10 տեղակալ

«Իրատես». Չեխովի անվան դպրոցի տնօրենն ունի 10 տեղակալ

«Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց, որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է:

Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում: Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջև:

Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին:

Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը և ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու ևս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել:

Պատրաստ ենք հրապարակելու նաև տնօրեն Գայանե Սարուխանյանի հիմնավորումն առ այն, որ մեկ դպրոցում տնօրենի տասը տեղակալ ունենալը շռայլություն չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում