«Ժողովուրդ». Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է եղել

«Ժողովուրդ». Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է եղել

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ և 48 փամփուշտ: Այս ամենը բացահայտվել է հերթափոխի փոփոխության ժամանակ: Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, այդ մասին հայտնել է իրավապահներին: Այժմ զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել:

Մեզ հայտնի դարձավ, որ զինկոմիսարիատի աշխատակիցները, հերթափոխի եղած զինվորները վստահաբար պնդում են՝ իրենք անհետացած ինքնաձիգների և փամփուշտների հետ որևէ առնչություն չունեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աշոցքի զինկոմիսար Լևոն Կարապետյանին, որը հայտնեց. «Ես մինչև հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ: Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որևէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում