«Հրապարակ». Կոտայք ֆուտբոլային ակումբը կգլխավորի Ռոման Բերեզովսկին

«Հրապարակ». Կոտայք ֆուտբոլային ակումբը կգլխավորի Ռոման Բերեզովսկին

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով, ինչը պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հակասություններով, այլև Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս. շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով:

«Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ։ Մեր տեղեկություններով` 20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի։ Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասաց. «Տեսնենք ոնց կստացվի»: Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գ․ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով»,- գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում