«Ժողովուրդ». Իշխանությունները մի բան են պնդում, վիճակագրությունն այլ բան է ապացուցում

«Ժողովուրդ». Իշխանությունները մի բան են պնդում, վիճակագրությունն այլ բան է ապացուցում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած իշխանությունների պնդումներին, թե տնտեսական աճի համատեքստում Հայաստանը նաև արտահանման և ներմուծման ոլորտում է զգալի աճ գրանցել, պաշտոնական վիճակագրությունն այնքան էլ դրական ազդակների մասին չի խոսում:

Մասնավորապես՝ գնալով խորանում է արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը՝ ներմուծման և արտահանման տարբերությունը: Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 386,9 մլն դոլարի և ներմուծվել 711,5 մլն դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 324,6 մլն դոլար: Մեկ փաստ էլ. կառավարությունն այս ընթացքում խոստացել է Հայաստանում արտահանելի տնտեսություն ունենալ, նույնիսկ արտահանման բարձր ցուցանիշներ ապահովել: Այնինչ` իրականությունը հակառակի մասին է վկայում: Մեկ փաստ էլ. չնայած իշխանությունները խոսում են ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկան գրավելու մասին, սակայն ավելի շատ աճել են ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները՝ 53 տոկոսով, դեպի ԵՄ արտահանման ծավալները՝ մոտ 41 տոկոսով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում