AM | RU
USD
EUR
RUB

Հայատյացությունն ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում

 
 

Լիտվայի ցեղասպանության և դիմադրության թանգարանում ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Սումգայիթ 30» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը, հայերի նկատմամբ կազմակերպված և իրականացված հետապնդումները վայրագության և ատելության աստիճանով ու կազմակերպվածությամբ Խորհրդային Միության պատմության մեջ աննախադեպ էին և իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ներգրավվածությամբ։

Դեսպանը հավելեց, որ սումգայիթյան ջարդերն, անկասկած, Խորհրդային Ադրբեջանի պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միանգամայն իրավական պահանջին առ այն, որ վերանայվի 1921թ․ որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը ներառվել էլ Ադրբեջանի կազմում: Դեսպանը նաև շեշտեց, որ համաշխարհային հանրությունը ցնցված էր այս վայրագությունից, և պատահական չէր, որ շատ հեղինակավոր մտավորականներ համեմատություններ անցկացրին Սումգայիթյան սպանդի և 1915թ․ Հայոց ցեղասպանության միջև։

Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նաև նշեց, որ Սումգայիթում ցեղասպան գործողության իրականացմանը նպաստել է ցեղասպան միջավայրի առկայությունը, որն այսօր՝ երեք տասնամյակ անց, ցավոք, ավելի է սաստկացել։ Հայատյացությունն ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում։ Մանկապարտեզներից և դպրոցներից է սկսվում հայերի ապամարդկայնացումը (դեհումանիզացիան)։ Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև 2016թ. ապրիլյան դեպքերին, նշելով, որ ուղիղ երկու տարի առաջ այս օրերին քառօրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհն ականատես եղավ հայատյացության զարհուրելի դեպքերի, երբ հայ զինվորների մարմինները գլխատվել էին, իսկ գլխատողներն արժանացել պետական պարգևների։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսների, միջոցառումների նպատակն է հիշել անցյալում տեղի ունեցած ողբերգությունը, ապագայում նման դեպքերը կանխելու համար։

Թանգարանի գիտահետազոտական բաժնի տնօրեն Արունաս Բուբնիսն իր խոսքում դատապարտեց Սումգայիթի ջարդերը և հակամարտող կողմերի՝ խաղաղ գոյակցության հույս հայտնեց: Ելույթներ ունեցան նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և ականավոր լիտվահայ գրող Վահագն Գրիգորյանը:

Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած «Սումգայիթ 1988. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։ Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 22-ը։

Տեղեկանք. Ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ որպես ամբողջություն են այս նյութերը ներկայացվում»։

Լրահոս
Փաշինյանը կադրային հեղափոխության համար որպես լուծում է տեսնում հայկական կադրային բանկի ստեղծումը «Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր Արշակունյաց պողոտայի շենքերից մեկը մասամբ փլուզվել է (լուսանկարներ) Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. մեղադրանք է առաջադրվել «Կոտայք Գարեջրի Գործարան»-ի արտադրամասի պետին Արման Թաթոյանը Կաթողիկոսի նկատմամբ ցուցարարների թույլ տված վարքագիծը բռնություն է համարում Զարուհի Փոստանջյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը երևանցիների խնդրանքն ու հորդորներն են Հայաստանում կշարունակեն անձրևներ տեղալ Փաշինյանը հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ (տեսանյութ) Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ Դիդիե Դրոգբան ցանկություն է հայտնել այցելել Հայաստան Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու համար․ ՀՔԾ ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները Բերդավան գյուղի բնակչի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են․ Աշոտ Ահարոնյան Նոր քաղաքապետին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները․ ՀՀԿ-ն չի մասնակցի հուլիսի 16-ի Երևանի ավագանու նիստին Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին «Սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով». Վիգեն Հակոբյան Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել. Կարպիս Փաշոյան Ոստիկանությունը հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձի «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու ԿԳ նախարարը գտնում է՝ առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը «Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ Կառավարությունից պարզաբանում է ներկայացվել փոխվարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա այցի ծախսերի վերաբերյալ Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (տեսանյութ) Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Գյումրիում կառուցվում է նոր համերգային դահլիճ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan