AM | RU
USD
EUR
RUB

Գյուղատնտեսության զարգացման տասնամյակը. Հայաստանից հոլանդական վարդերն անգամ Հոլանդիա են արտահանվում

 
 

Հայաստանը քայլ առ քայլ աշխարհին ապացուցում է, որ աշխարհի լավագույն գինեգործներից է: Նախորդ 12 ամսում երկրից 2 մլն 711.5 հազար լիտր գինի է արտահանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Էմիրություններից՝ ԱՄՆ, Իրանից՝ Եվրոպա 2017թ-ին Հայաստանից արտահանվել է 308 մլրդ դրամի գյուղատնտեսական ծագման ապրանք: 10 տարում տասից ավելի անգամ մեծացել է այգիներից, սառնարաններից ու ջերմոցներից երկրից դուրս վաճառքի ուղարկվող բեռների ծավալը: Հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ խոշոր արտահանողները ծիրան ու լոլիկ, փոքրերը՝ կեռաս ու խաղող են արտահանում: Պատրաստի արտադրանքի վաճառքը հեշտացրած վերամշակողները նախորդ տարի մթերել են 44.5 հազար տոննա բանջարեղեն, 25 հազար տոննա պտուղ 10 920 տոննա խաղող: Այդ հումքից արտադրվել է նախորդ տարվա ցուցանիշը գերազանցող 603 մլրդ դրամի տոմատ, հյութ, աղցան, թթուներ, գինի, կոնյակ: Եթե անկախության առաջին տարիներին երկրում պահածոյացնող 7, կոնյակ-գինեգործական՝ 12 և մի քանի կաթ-մսամթերքի արտադրություն էր աշխատում, սույն վերամշակող ճյուղում հիմա մեծ ու փոքր մոտ 1500 ձեռնարկություն կա: Ավելին, կան ընկերություններ, որոնք հատուկ պատվերով քաղցրացրած օրգանիկ տեսականի են մատակարարում արտասահմանյան լյուքս դասի հյուրանոցներին:

Գյուղատնտեսության ավանդական ճյուղին բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները մեր օրերում նոր շունչ են տվել։ Հայաստանը բռնել է դեպի շատ ավելի արդյունավետ ինդուստրիալ գյուղատնտեսության անցնելու ուղի։ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան սպառում է 330 կգ միրգ-բանջարեղեն։ Գյուղատնտեսությունը երկրում ամեն երրորդ բնակչի եկամտի աղբյուրն է, իսկ ագրարային ոլորտում աշխատում է ընդհանուր զբաղվածների 33.6%-ը՝ 338 հազար մարդ։

Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում 1000 ք.մ. մակերեսով հատապտղային ջերմոցը նույնքան եկամուտ է ապահովում այգետիրոջը, որքան, օրինակ՝ 4-6 հա խաղողի դաշտը։ Վառ օրինակներից մեկն Արթիկում է, որտեղ տնկվել են շուրջ 700 գրամ բերք տվող ելակի թփեր: «Green Food» ընկերության ագրոնոմ Տաթևիկ Բաղդասարյանի խոսքով՝ 3 հա ելակի ջերմոցից տարեկան ակնկալվում է 300 տոննա բերք։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով էլ Հայաստանում արդեն 55 հա ջերմոց է ստեղծված բարձր տեխնոլոգիաներով, ևս 50 հա կգործարկվի այս տարի. «1 հա ջերմոցից ստանում ենք առնվազն 450 տոննա տարեկան արտադրություն։ Եթե համեմատենք հին ջերմոցների հետ՝ հին ու նոր տեխնոլոգիաների միջև տարբերությունը մոտ 4 անգամ է»։

Առատ, որակյալ, տեղափոխմանն էլ լավ դիմացող բերք տվող բարձր տեխնոլոգիական ջերմոցներին անցումը ՀՀ գյուղատնտեսության վերջին տասնամյակի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։ Առաջին քայլն այս ուղղությամբ երկիրը կատարել է 2012թ-ին։ Հայաստանում այժմ նման ոչ գրունտային 112 հա ջերմատուն է շահագործվում։ Լոլիկից ու վարունգից բացի ջերմատներում այժմ սմբուկ ու բողկ են աճեցնում, նաև ծաղիկներ։ Հայաստանից հոլանդական վարդերն անգամ Հոլանդիա են արտահանվում, շամպինիոնը՝ Արաբական Էմիրություններ, ելակն ու լոլիկը՝ ռուսական շուկա։

Տարիների համառ աշխատանքների արդյունքում այսօր քչերն են հիշում, որ ընդամենը մի քանի տարի առաջ գյուղմթերքն իրացնելն ավելի դժվար էր, քան աճեցնելը։

2009թ. աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերամշակողներին սթափեցրեց. «Վե՛րջ տվեք պարտքերին, անցե՛ք պայմանագրերի, որ գյուղացին իմանա՝ ինչ գնի համար ինչ է աճեցնում»։ Այս հայտարարությունից հետո աստիճանաբար շատ բան փոխվեց։ Պահածոյի ենթակա բերքը հիմա, անկախ քանակից, մթերվում է։ Վճարումը չուշացնելու համար վերամշակողին պետությունն օգնում է մինչև 1 միլիարդ դրամ մատչելի վարկի առաջարկով։ Երբ հողագործը համոզվեց, որ վաճառելը հեշտանում է, բանջարանոցներում ավելացան նորույթները։

Ավելացող դաշտերին ջուր հասցնելու նպատակով 2007-2017թթ-ին խոշոր գումարներ ուղղվեցին ոռոգման ցանցին՝ նորոգման, մայր ջրագծերից մինչև պոմպակայանների կառուցման համար։ Հիմնանորոգվեց նաև 1974թ-ին կառուցումից անմիջապես հետո վթարային դարձած Մարմարիկի ջրամբարի պատվարը։ Ոռոգման համար 24 մլն խ.մ-ից ավելի ջուր կուտակող արհեստական ավազանը շահագործվեց 2012թ-ին։ Մարմարիկը դարձավ անկախ Հայաստանում շահագործված առաջին նոր ջրամբարը։ Վեդին կլինի հիմքից կառուցվող առաջին ջրամբարը, որն ավելի տարողունակ է։ Այգիները գունավորող «Եզան աչք» կեռասի, Շալախ ծիրանի ու Դեմիրճյան խնձորի կողքին անհատ հողատերերն սկսել են ինտենսիվ դաշտերի հիմնումը. ինդուստրիալ գյուղատնտեսության մեկնարկը տրված է։ Բարձր տեխնոլոգիական ջերմոցներից հետո ՀՀ ագրարային ճյուղում սա հաջորդ կարևոր ձեռքբերումն է։

Այս այգիներում հատուկ արմատակալ ինտենսիվ ծառից բացի պարտադիր պայման է եղանակի վնասը կրճատող վերևից՝ հակակարկտային ցանցը, ներքևում՝ կաթիլային համակարգը։ Ոռոգման ծախսն այն տնտեսում է 50-70%-ով։

Նախորդ տասնամյակում տնտեսության մյուս ճյուղերի զարգացման հաշվին գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում թեպետ նվազել, սակայն դրամային արտահայտությամբ 60%-ով աճել է։ Երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսական արտադրանքի բաժինը 2017թ-ին կազմել է ավելի քան 22%։

Տարբեր ծրագրերով գյուղական գոմեր են մտել ցեղական սորտեր. կաթնատվությունը երկրում ավելացել է 12%-ով, գլխաքանակը 10 տարում մոտ 36 հազարով։ Խոշոր եղջերավորների՝ Իրաք արտահանումն ու մսի թանկացումը ցույց տվեց՝ անասուն պահելը խիստ ձեռնտու է դարձել։

Զուգահեռ, վերելքի վրա է ձկնաբուծությունը։ Սևանում ցանցային ավազաններ են հիմնվել, բնության մեջ իշխան է աճեցվում։

Արարատյան դաշտում սկսվել է ընդերքի քաղցրահամ աղբյուրները խնայող, ջուրը շրջանառող համակարգի ներդրումը։ Տեխնիկական վերազինման հետ ձկնաբուծարանները 2017թ-ին երկրից դուրս վաճառքի են ուղարկել 3000 տոննայից ավել թառափ ու իշխան։

Հավի մսի դեպքում թռչնաբուծարանների խնդիրն առայժմ ներքին սպառողին բավարարելն է և ԵԱՏՄ կարգավորումներով շուկայից դուրս մղվող արտասահմանյան արտադրանքի տեղը տեղական ապրանքով լրացնելը։ Դեպի Իրաք, Քուվեյթ, Օման, Իրան ու Լիբանան արտահանումներով զարգացման սահուն փուլ է մտել ոչխարաբուծությունը։ Մորթը միջազգային չափանիշներով իրականացնելու համար երկրում 18 սպանդանոց է բացվել, 21-ի շինարարությունը կավարտվի մինչև 2018թ. վերջ։

 

Լրահոս
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan