AM | RU
USD
EUR
RUB

«Ելք» դաշինքն այլևս գոյություն չունի

 
 

Հավանաբար կարող ենք փաստել, որ ԱԺ դաշինքներից մեկը՝ «Ելք»-ն այլևս գոյություն չունի: Իհարկե իրավաբանորեն այն կմնա, գուցե փորձ արվի երկարացնել նրա փաստացի գոյությունը, բայց դա արդեն կնմանվի մահացածին արհեստական ապարատի միջոցով սրտի աշխատանքները մի քանի օր երկարացնելուն:

Եվ սա օրինաչափ է, քանի որ այդ դաշինքի հետագա համատեղ գործունեությունն այլևս մոտիվացված չէ ու աննպատակահարմար:

Սովորաբար դաշինքները կազմավորվում են կամ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերի շուրջ: Երկարաժամկետ համագործակցության համար անհրաժեշտ է գաղափարական, ծրագրային միասնություն և սուր ամբիցիաների մեղմում, ինչը չկա տվյալ դաշինքում:

Միայն ընդդիմադիր լինելը դեռ գաղափար չէ, ոչ էլ ծրագիր: Հայաստանում հաճախ ընդդիմադիր են սոսկ այն պատճառով, որ իշխանություն չեն (սա ընդամենը հիշեցման կարգով, ինչը չի վերաբերվում դաշինքի մաս կազմող ուժերին):

Բացի այդ քաղաքականությունը արվեստ է, որը պահանջում է ոչ միայն քաղաքական գրագիտություն, այլև քաղաքական կենսագրություն, անցած ուղի, հետագիծ: Միայն քաղաքական կենսափորձը, քաղաքական գրագիտության հետ համատեղ, կարող են ապահովել արդյունավետ գործունեություն ու հեռահար նպատակների իրականացում:

Սովորաբար ԱԺ պատգամավոր ընտրվելը քաղաքական գործունեության հետևանք է, գործունեության արդյունքում` ամրագրված քաղաքական կարգավիճակ: Իսկ մեզ մոտ հաճախ շատերը նախ ընտրվում են պատգամավոր, հետո նոր սկսում զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ (Սա նույնպես հիշեցման կարգով, ինչը վերաբերվում է ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված որոշ պատգամավորների):

Կարճաժամկետ համագործակցության համար ընդամենն անհրաժեշտ է մոտակա նպատակի ուրվագծում ու շահերի ժամանակավոր համադրում, ինչն էլ տեղի ունեցավ տվյալ դեպքում: Ուժերը մեկը մյուսի աջակցությամբ անցան խորհրդարան, ծրագիրն իրագործվեց, շահերը սպասարկվեցին, ամբիցիաները բավարարվեցին ու հետագա միասնության մոտիվացիան վերջացավ:

Համագործակցության շարունակության համար անհրաժեշտ է նոր մոտիվացիա, ինչը չկա: Անհրաժեշտ են նոր շահեր, որոնք տվյալ դեպքում տարբեր են: Անհրաժեշտ է նաև ամբիցիաների համադրում, սակայն շատ դժվար է բոլորին համոզել հրաժարվել սեփական պատկերացումներից, սեփական մոտեցումներից ու ամբիցիաներից և բոլորով լծվել մեկ մարդու ամբիցիաների բավարարմանը:

Ի դեպ, այս ամենը նորմալ է ու լիովին տեղավորվում է քաղաքական տրամաբանության շրջանակներում: Քաղաքական դաշինքները խորանի առջև տրված ամուսնական երդումներ չեն, որպեսզի մինչ ի մահ հավատարիմ մնան մեկը մյուսին: Քաղաքական միավորը կոչված է սպասարկելու նրա անդամների մոտեցումներն ու պատկերացումները: Այլ խոսքով, քաղաքական միավորը գործիք է ծրագրերն իրականացնելու համար ու այն օրը, երբ այդ գործիքը դառնում է ոչ արդյունավետ պետք է հրաժարվել դրանից: Կառչած մնալով անարդյունավետ գործիքից, մեծ է հավանականությունը, որ ժամանակի ընթացքում անարդյունավետ կդառնան և այդ գործիքն օգտագործողները:

Սա «Ելք» դաշինքի փլուզման կանխատեսում չէ, այլ իրականություն, որի մասին ազդարարում են հենց իրենք, դաշինքի մաս կազմողները:

Երբ Մանե Թանդիլյանը լրագրողներին հայտարարում է, որ ԱԺ-ում գունավոր ծուխ բաց թողնելը համաձայնեցված չէր ու նման քայլը գործընկերային չէ, դա նշանակում է, որ այդ երկու ուժերն այլևս չեն կարող ընթանալ նույն ճանապարհով (Լուսավոր Հայաստան-Քաղաքացիական Պայմանագիր):

Երբ «Հայկական Ժամանակն» իր էջում ներկայացնում է հատված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ու հարցը սկսում է Քոչարյանի վարչապետ Արամ Սարգսյան ձևակերպմամբ (նույնիսկ եթե այդ հարցը տրվել էր ուրիշի կողմից, գործընկերային նորմալ հարաբերությունները ենթադրում էին հարցը տպագրելիս ձևափոխել: Չեմ կարծում մեր ներկա քաղաքական դաշտում կան այն աստիճանի գերօբյեկտիվ մարդիկ, ովքեր առաջնորդվում են Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի կարևոր է մոտեցմամբ), դա նշանակում է այդ երկու ուժերի համագործակցության մոտալուտ ավարտ (Հանրապետություն-Քաղաքացիական Պայմանագիր):

Առավել ևս, որ Արամ Սարգսյանին Քոչարյանի վարչապետ համարելը կատարյալ տգիտություն է, եթե ոչ շանտաժ:

Ինչ վերաբերվում է ԱԺ մյուս՝ «Ծառուկյան» դաշինքին, ապա այն երբեք չի փլուզվի, քանի որ ըստ էության նման դաշինք գոյություն չունի, կա ընդամենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan