Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Այգեձորի առողջության կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: «Միայն կարող եմ ասել, որ բժիշկները հիվանդների առողջական վիճակը գնահատում են բավարար»,- ասաց Մանուչարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդներին այցելության է եկել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Այգեձորի առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Մուրադ Գրիգորյանը նշեց, որ ականի պայթյունից վիրավոր անձանց առողջության կենտրոն են տեղափոխել ապրիլի 12-ին: «Վիրահատությունները երեկ ավարտվել են, բոլորի վիճակը կայուն ծանր է»,- ասաց Գրիգորյանը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ականի պայթունից տուժած քաղաքացիները եղել են Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող հանդամասում և սինդրիկ հավաքելիս են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում