ՀՀ նախագահը ստորագրեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահը ստորագրեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,-նշված է հրամանագրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում