«Ժողովուրդ». Պատգամավորները երեկ ԱԺ են գնացել մետրոյով՝ հատուկ գնացքով

«Ժողովուրդ». Պատգամավորները երեկ ԱԺ են գնացել մետրոյով՝ հատուկ գնացքով

«Ժողովուրդ»-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ՝ միասին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների` կոնկրետ ժամի նրանց համար հատուկ գնացք է աշխատել: Բանն այն է, որ Երևանում բողոքի ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել էր Բաղրամյան պողոտան, և պատգամավորները որոշել են այսպես հաղթահարել պատնեշը, այլապես մտավախություն է եղել, որ եթե ոստիկաններն իրենց մեքենաների առաջ բացեն ճանապարհը, ցուցարարներն էլ կարող են գրոհել: Մեկ փաստ էլ. ԱԺ մի շարք աշխատակիցներ, մասնավորապես ԱԺ գեներալ պատգամավորների օգնականներից մի քանիսը խորհրդարան են գնացել գիշերը ժամը 4-ի սահմաններում` իրավիճակը ներսից հասկանալու և իրենց ղեկավարներին ներկայացնելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում