Կառավարության մասնաշենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև

Կառավարության մասնաշենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝ խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի:

Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, բախում սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին:

Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:

Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության կուտակումներ կան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում