Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը

Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը

Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը:

Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում