Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին: 

«Ձերդ Գերազանցություն,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը հանդիսանում է Չինաստանի ավանդական և բարեկամ գործընկերը, հայ-չինական հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը,հետևողական կերպով առաջ է ընթանում պրակտիկ համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հասնի նոր առաջադիմության, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացումը առավել շատ դրական արդյունքներ ապահովի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ նոր պատասխանատու պետական պաշտոնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում