Times.am | Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին
AM | RU
USD
EUR
RUB

Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին

 
 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այս մասին բլոգերը հայտարարեց Երևանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ 7 ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, ինչպես են ծաղրել: Իսկ վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մայրիկիս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին անցկացրել ու կախել զուգարանում, որ հետո ներկայացնեն, թե իբր կախվել եմ: Կարծում եմ՝ հատուկ էին մայրիկիս ծննդյան օրը ընտրել»,-նշեց Լապշինը:

Բլոգերի խոսքով՝ երբ Ադրբեջանում էր, հասկանում էր, որ գտնվում է տոտալիտար երկրում, որը կառավարվում է կլանների կողմից, իսկ իրեն ցանկանում են օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար: «Նրանք ցանկանում էին անկիրթ բնակչությանը ցույց տալ, թե Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպական միության կարծիքը»,- ասաց բլոգերը:

Ադրբեջանի թույլ տված անօրինությունների վերաբերյալ հայցն արդեն 1.5 ամիս է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Ֆրանսիացի փաստաբանները բլոգերին տեղեկացրել են, որ այն արդեն դատարանի կողմից վերցվել է քննության, իսկ գործընթացը կարող է 1-2 տարի տևել: «Մենք մեղադրանք ենք ներկայացրել Բաքվի բանտում իմ հանդեպ սպանության փորձի, իմ իրավունքների, արտահանձնման իրավունքի խախտման, ինչպես նաև ազատությունից ինձ ապօրինաբար զրկելու հարցերով»,-հայտնեց Ալեքսանդր Լապշինը:

Նրա կարծիքով՝ ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային ռեսուրս են ծախսում ու ամենօրյա ռեժիմով իր հետ կատարվող ամեն ինչ մոնիտորինգի ենթարկում: «Ես վստահ եմ, որ նրանք մոնիտորինգ են անելու այն ամենը, ինչ այստեղ կասեմ՝ ծախսելով ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, ավելի քիչ զենք կգնեն»,-կես կատակ, կես լուրջ ասաց բլոգերը: Հարցին ի պատասխան, թե չի վախենում, որ ադրբեջանցիները կարող են իր հետ հաշվեհարդար տեսնել, Լապշինն ասաց՝ չի բացառում ռիսկը, որ որևէ երկրում կարող են հարձակվել իր վրա, դանակով հարվածել, այդ իսկ պատճառով փորձում է զգուշավոր լինել:

Բլոգերը նշեց, որ այս անգամ չի հասցնի այցելել Արցախ, քանի որ երեք օրից պիտի մեկնի Ստրասբուրգ, սակայն հաջորդ անգամ անպայման կլինի գեղատեսիլ Արցախում: «Ես հաջորդ անգամ կգնամ Արցախ, ու ցույց կտամ, որ նրանք մեզ վախեցնել չեն կարող»,-հավելեց Ալեքսանդր Լապշինը:

Լապշինը Հայաստանում է «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսներին մասնակցելու համար: Այստեղ նա կխոսի Հայաստան ու այլ երկրներ ճամփորդությունների մասին, թե ինչպես գնել էժան ավիատոմսեր, ինչպես լինել ազատ և վայելել ճամփորդությունը:

Լրահոս
Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը Համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը շարունակվում է Հնարավոր է նա ուժեղացնի «Փյունիկ»-ի կազմը, եթե ցանկանա. Անդրեյ Տալալաևը՝ Ալեքսանդր Կարապետյանի մասին Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan