Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել

Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել

Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Նովրուզ Մամեդովին ապրիլի 21-ին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ապրիլի 11-ին Իլհամ Ալիևը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել էր Ադրբեջանի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 86.02 տոկոսը:

Ընտրություններն անց էին կացվել լայնամասշտաբ խախտումներով, որոնք արձանագրել էին նաև օտարերկրյա դիտորդները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում