AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանագետն արցախա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի մասին լուրերը սուտ չի համարում

 
 

Արցախա-ադրբեջանական հակամարտ գծում տիրող լարվածությունն ու զինտեխնիկայի տեղաշարժը ցույց տվող կադրերի հրապարակումը իշխանությունների կողմից երկրում տիրող իրավիճակից շեղելու փորձեր չեն եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը և հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործողությունները խոսում են ժողովրդավարության հաստատման, քաղհասարակության ձևավորման մասին։

«Այդ փաստը չի կարող իր ազդեցությունը չունենալ ԼՂ հակամարտության, ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա և ադրբեջանական հասարակությունը չի կարող անտարբեր լինել այդ գործընթացի հանդեպ։ Կարծում եմ, որքան մեր երկրում ժողովրդավարություն ձևավորվի և պետական հաստատությունները հիմնվեն ժողովրդավարական հիմունքների վրա՝ այդքան մեր դիրքերը կամրապնդվեն արցախյան հակամարտության բանակցություններում, և միջազգային հանրության համակրանքը մեր հանդեպ ավելի կբարձրանա։ Ժողովրդավար երկրի կառավարությունը գիտի, որ իր թիկունքում ունի ժողովուրդ, իսկ ավտորիտար համակարգում՝ վախերն ավելի մեծ են, եթե գալիս է պահ, որտեղ պետք է պատմական որոշում կայացվի։ Այդ պարագայում հնարավոր է լինի իշխանափոխություն, և վենդետա՝ սեփական ժողովրդի կողմից։ Ժողովրդավարական զարգացումները և իշխանության անցնցում փոխանցումը, ինչը պետք է հանգեցնի սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորման, ազգային անվտանգության ամրապնդման, դրական կազդի արցախյան հակամարտության վրա»,- նշեց Մովսիսյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը սուտ լուրեր է տարածում սահմանագծին լարված իրավիճակի վերաբերյալ, նա նշեց՝ անձինք, ովքեր պնդում են, որ այդ ամենը իշխանություններն են հորինել, որպեսզի շեղեն մարդկանց ուշադրությունը երկրում տիրող իրավիճակից, անգրագիտություն են դրսևորում։ Ադրբեջանագետի խոսքով՝ երբևէ չի եղել այնպիսի դեպք, որ ԱՀ ՊԲ-ն մոլորեցնելու փորձեր արած լինի հանրության նկատմամբ և սուտ տեղեկություններ տարածի սահմանագծի լարված վիճակի վերաբերյալ։

«Մարդիկ ուղղակի չեն տիրապետում, թե ինչ է կատարվում սահմանին։ Չի կարելի կանգնել Երևանի կենտրոնական հրապարակում և ասել, որ սահմանագծում ամեն ինչ հանգիստ է։ Մեր բանակին և իշխանությանը չվստահելու դեպքում, հատկապես Արցախի հարցում, մենք լուրջ կորուստներ կարող ենք ունենալ։ Ադրբեջանցիներն, իհարկե, ամեն ձևով հաշվարկել են այս ամենը և, եթե դիտարկենք, իրենց ՊՆ հայտարարությունը՝ հենց այդ ուղիով էլ տանում են, որ սա հայերի հերթական սադրանքն է։ ԱՀ ՊԲ-ն շատ հստակ ներկայացրեց կադրերը, որ այնտեղ ոչ միայն զինվորական մեքենաների տեղաշարժ է, այլև տանկերի։ Դրանց տեղաշարժը նշանակում է, որ հակառակորդը ինչ-որ գործողություններ է պատրաստվում կատարել»,- նշեց ադրբեջանագետը։

Նրա կարծիքով, եթե ամեն ինչ ընթանար 2008 թվականի սցենարով, ապա Արցախում այսօր լրիվ այլ իրավիճակ կլիներ։

«Եթե Հայաստանում ավելի լարվեր իրավիճակը և գնար դեպի քաղաքացիական պատերազմ, ապա հնարավոր է, որ լուրջ դիվերսիոն գործողություններ լինեին կամ ավելի սաստիկ, քան ապրիլյան պատերազմը»,- նկատեց Աշոտ Մովսիսյանը։

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ Ադրբեջանի պարագայում երբեք պետք չի բացառել, որ այն կարող է ռազմական գործողություններ իրականացնել սահմանագծին։

Լրահոս
Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՔՊ-ի առաջադրած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan