Արցախի նախագահն ընդունել է երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին

Արցախի նախագահն ընդունել է երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են պետություն-հասարակական հատված կապերին, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումները՝ գոհունակությամբ հայտնելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում