ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է զինկոմիսարիատների մասին որոշումները հետաձգել մինչև հունիսի 21-ը

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է զինկոմիսարիատների մասին որոշումները հետաձգել մինչև հունիսի 21-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում