AM | RU
USD
EUR
RUB

Աշոտյանը վստահեցնում է` ՀՀԿ-ն կապ չունի անցկացվող բողոքի տարբեր ցույցերի հետ

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր վստահեցնում է, որ ՀՀԿ-ն որևէ կապ չունի այս օրերին հանրապետության տարբեր վայրերում անցկացվող բողոքի ցույցերի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե անցկացվող բողոքի ակցիաները ՀՀԿ-ի կողմից սաբոտաժ են` ուղղված Նիկոլ Փաշինյանի դեմ, ընդգծեց, որ այսօր այդ հարցին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ հարցում իրենց տեսակետները համընկնում են. «Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն էի լսում` կապված նրա հետ, որ սաբոտաժ չկա և չի կարող լինել. ուզում եմ վերահաստատել` սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է: Սա փաստ է ու տեսանելի իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց կառավարությունը: Կառավարության մեջ ներառված են խորհրդարանական մյուս բոլոր ուժերը, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները, Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն: Այսինքն ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և ժողովրդավարության զարգացման տեսանկյունից մեր դերակատարությունն է ու հավելյալ արժեքը քաղաքական կյանքում նաև այլակարծություն և բազմակարծություն, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերի բալանսավորված և տարանջատ գործողություններ ապահովելն է»,- ընդգծեց Աշոտյանը:

Նա վստահեցրեց` սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն, հառնելով մեր պետականության վերականգման ակունքներից, առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր ու քինախնդիր լուծումների գնալ:

Նրա խոսքով` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո մինչ օրս չի արձանագրվել փաստ, որ ՀՀԿ այս կամ անդամը, պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել կամ քաղաքացիներին հորդորներ է փակել ճանապարհները: ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը, ամեն ինչ անելու է ոչ միայն խորհրդարանում, այլ նաև երկրում բազմակարծությունն ապահովելու համար:

Լրահոս
Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի դեմ խաղում Սինգապուրի վարչապետը չեղարկել է հանդիպումը Պուտինի հետ՝ նրա ուշանալու պատճառով Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագիծն ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan