Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցության հարցերը

Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցության հարցերը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում