AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանին պետք է կուտակային համակարգ. Մանե Թանդիլյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Հայաստանին պետք է կուտակային համակարգ: Այս մասին ասված է նախարարի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ, որտեղ անդրադառնում է սոցիալական ցանցերում առկա այն մեկնաբանություններին, որոնք վերաբերում են կուտակային համակարգի վերաբերյալ նրա՝ նախկինում և այսօր արված հայտարարություններին:

«Նախ ասեմ, որ բոլոր այն խնդիրներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ, կուտակայինն ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին: Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում հրավիրել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին: Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանը պարզաբանել է, թե ինչու այդ դեպքում չի անում հստակ հայտարարություններ: Նա նշել է, որ իր արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է:

«Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչն ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել: Մեր պետության շահն ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ»,-նշել է նախարարը:

Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ Հայաստանին կուտակային համակարգ պետք է, քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։

Նախարարը հիշեցրել է, որ մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։

«Այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից: Բավարա՞ր է արդյոք, իմ կարծիքով՝ ոչ: Դրանից բացի, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի ՀՀ կառավարության և ապա՝ Ազգային ժողովի կողմից: Այսպիսով, այո, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ: Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ»,-հավելել է Մանե Թանդիլյանը:

2014թ.-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: ՀՀ կառավարության և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ միջև կնքված պայմանագրի համաձայն Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ Կայուն եկամտային(FIX), Պահպանողական(CON) և Հավասարակշռված(BAL):

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

Լրահոս
Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին ԱԺ-ն հոկտեմբերի 22-ին կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու Երթևեկության կանոնների փոփոխություն Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan