«Փաստ». Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ-ականների առջև արգելքներ է դրել
Նմանատիպ
«Փաստ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ` «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել` օգտվելով հեղափոխությունից:
Արթուր Բաղդասարյանը բավական ճկուն քաղաքական գործիչ լինելով` միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա: Սակայն այս դեպքում, կարծես, չի ստացվում: Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունը արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում:
Ստեղծված վիճակում ՕԵԿ-ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Սեր աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանը հավաքել է կուսակցական ակտիվին ու մասնավորաբար Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին ու մի շարք այլ հին «կարկառունների» հանձնարարել երբեք հրապարակային հանդես չգալ ՕԵԿ անունից: Առայժմ Բաղդասարյանն այդ ամբողջ «բեռը» տանելու է իր ուսերին, մինչ կարողանա ունենալ նոր դեմքեր, որոնք էլ կերևան հանրությանը` որպես ՕԵԿ-ի «փյունիկվելու» միջոց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում