AM | RU
USD
EUR
RUB

Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքը որպես փողի աղբյուր դիտարկելը ճիշտ չէ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտեց այս առնչությամբ:

«Մենք խոսում ենք ազգային միասնության մասին, խոսում ենք այն մասին, որ սա փոքր երկիր է, բայց մեծ ազգ՝ աշխարհով մեկ: Շարժման օրերին մենք տեսանք, թե ինչպես էին աշխարհի տարբեր երկրներից մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում։ Ոմանք ակտիվ էին սոցիալական ցանցերում, ոմանք՝անձամբ գալիս էին: Հիմա հարց է ծագում, արդյո՞ք Սփյուռքը իսկապես նրա համար է, որ դրսից դրամ ուղարկի և որևէ իրավունքներ, մասնակցություն չունենա երկրի զարգացմանը: Ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ մոտեցում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծեց, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան և՛ պարտականություններ, և՛ իրավունքներ:

«Մեր նպատակներից մեկը պետք է լինի ճիշտ, ազնիվ, բաց ձևով Սփյուռքը ներգրավելը երկրի զարգացման գործում: Այսօր Հայաստանի, Սփյուռքի միջև կան հոգեբանական իրավական պատնեշներ, և մենք պետք է դրանք վերացնենք: Եթե դա չվերացնենք, ապա սփյուռքահայը կշարունակի դիտարկվել որպես օգնող, և Հայաստանում իրավունքներ չունենա, ինչը ճիշտ չէ: Գուցե մեկ օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն, հնարավորություն ստանան մասնակցել ընտրությանը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

Լրահոս
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում «Հրապարակ». ԱԺ-ում նոր ձևավորված ԵԽԽՎ պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ «Ժամանակ». Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը «Ժամանակ». Վլադիմիր Կարապետյանը առաջիկա օրերին պաշտոն կստանա ԱԳՆ-ում «Հրապարակ». Իշխանություններից ոմանց մեղադրում են գողականների հետ հարաբերություններ ունենալու մեջ «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները Դամասկոսի վերասհսկողությանը փոխանցել Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան Ռոբերտ Քոչարյանը կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Մասնագետի պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է ընդունի հայերի դեմ կատարած հանցագործությունները Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունում Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց Ազգային ժողովն ընտրեց 11 մշտական հանձնաժողովների նախագահներին Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ Մանվել Գրիգորյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Հանրային խորհուրդն ամբողջական կազմով առաջին նիստն է գումարել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan