AM | RU
USD
EUR
RUB

Հիմա «դուխով»-ի ժամանակ չէ, հիմա խելքով գործելու ժամանակն է. փորձագետը՝ ԿԳ նախարար-«Այբ»-Արամյան առճակատման մասին

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, aysor.am: Մի քանի օր շարունակ ֆեյսբուք սոցիալական ցանցում կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյան-«Այբ»-Մեսրոպ քահանա Արամյան հեռակա առճակատում է, որն ուղեկցվում է նույնիսկ վիրավորանքներով։ Ամեն ինչ սկսվեց նախարարի «ֆեյսբուքյան ստատուսից». «Այբի հետ կապված... Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը...»։

Այս «ստատուսին» հետևեց Մեսրոպ քահանա Արամյանի հայտարարությունը՝ դարձյալ «ստատուսի» տեսքով, որտեղ Արամյանը ներկայացրել էր Արարատյան Բակալավրիատի մասին և պնդել. «Արարատյան բակալավրիատը Հայաստանի հանրակրթության ամենանշանակալից ձեռքբերումն է, որը տեսանելի է դարձրել մեզ համաշխարհային կրթության քարտեզի վրա, ամրագրել է հայերի` որպես հարատև կրթվող ազգ լինելու ճշմարտությունը և մեր երկրի զարգացման համար բացել մեծ հնարավորություններ: Սա հարստություն է, որը ո՛չ հնարավոր է անտեսել, ո՛չ էլ դրա կողքով անցնել»։

Երեկ էլ Արամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Հոգու կամ «дух»-ի մասին», ինչին հաջորդեց կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դարձյալ «ֆեյսբուքյան ստատուսը»՝ «կրթական օլիգարխը խուճապի մեջ է»։

Քանի որ նախարարի խոսքում շոշափվում էր «Այբ»-ի մասին, այս հեռակա վեճին միջամտեց կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյանը, այնուհետև «Այբ» կրթական հիմնադրամը հանդես եկավ հայտարարությամբ։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով հանձնարարվել է (մեջբերում)․ ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրություն» իրականացնել, մինչդեռ ուսումնասիրությունը հանրային հարթակում ներկայացվել է որպես ֆինանսական աուդիտ։ Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա», -ասված էր հիմնադրամի հայտարարության մեջ։

«Այբի» շուրջ այս աղմուկը հաճելի չի եղել նաև «Այբի» հիմնադիրներից Դավիդ Յանին, որը կնոջ հետ միասին խոշոր ներդրումներ են կատարել հաստատության կայացման մեջ։ «Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը «Այբ» հիմնադրամի նկատմամբ ապա ես և կինս՝ Ալյոնան, մտադիր ենք վերանայել մեր բարեգործությունները Հայաստանի կրթական համակարգում»։

Շատերը տարօրինակ համարեցին նախարար Հարությունյանի նման վարքագիծը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նույնիսկ հիշեց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը. «ՀՀԿ-ն հարձակվեց Ծառուկյանի վրա, երբ որևէ փաստ չկար, հետո նոր ասեցին՝ հանձնարարում են ստուգել Ծառուկյանի գործունեությունը։ Հանրությունը, անկախ նրանից՝ Ծառուկյանին հարգում էր, թե չէ, վատ ընդունեց դա։ Այդպես ճիշտ չէ։ Եթե կան ինչ-որ փաստեր, կարելի է դրանք հապարակել, ինչն ավելի համոզիչ կլիներ։ Եթե փաստեր չկան, կարծում եմ անձին հանրային պիտակավորելը ճիշտ չէ»։

Փորձագետի դիտարկմամբ՝ շարժման արդյունքում հանրության կողմից ստացված վստահությունը պետք է շատ զգուշորեն օգտագործել, հետևաբար, պետք է սպասել, ստանալ ուսումնասիրությունների արդյունքներ և հետո միայն հայտարարություններ անել։

«Չէի ուզենա այդպես սկսվեր նախարարի մուտքը կրթական համակարգ», - ասաց Սերոբ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է թեժ վեճի առարկա դարձած «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, փորձագետի խոսքով, որոշ անվստահություն եղել է ծրագրի ընտրության հարցում՝ ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով է այդ ծրագիրն ընտրվել։

«Այդ ծրագիրը թափանցիկ ձևով չի ընտրվել, և հիմա քանի որ այդ ծրագրին պետբյուջեից մեծ գումարներ են հատկացվում, դրա համար որոշ հարց կա։ Այս պահին այդ ծրագրով ընտրված են լավ ուսուցիչներ և կարծում եմ, որ կա հնարավորություն, որ նախարարությունը խելամիտ օգտագործի այդ ծրագիրը, որ շահենք բոլորս։ Ես մտածում եմ՝ եթե այդ ծրագիրը փակվի, արդեն խնդիր է, շատ վատ կլինի։ Դա մասնագիտական հարց է, և ես չէի ուզենա ֆեյսբուքներում, հրապարակներում ու անձերի վրա հարձակումներով լուծել», - նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ այս փուլում հետհեղափոխական ոգևորություն կա. «Ազարտ, ես կասեի, որից պետք է զերծ մնալ ու հիմա եկել է սթափ մտածելու, հավասարակշիռ քայլեր անելու ժամանակը։ Հիմա «դուխով»-ի ժամանակ չի, հիմա խելքով գործելու ժամանակն է»։

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 ԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ տնօրեն Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության Գյուղատնտեսության նախարարը կաթի մթերման գնի նվազման հարցը կքննարկի ֆերմերների հետ ՀՀ գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը. նշանակումը պայմանավորված է ընթացակարգային փոփոխությամբ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը. Արցախի նախագահի նամակը Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին «Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Զինվորի համար» մակնշմամբ պիտույքները ԵԿՄ-ին են հատկացվել օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան առնչությամբ ԱԺ արտահերթ նիստում կքննվի Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ինձ մնում է սպասել մինչև ավարտվի նախաքննությունը. Մանվել Գրիգորյանի օգնական Ուրիշ ի՞նչ վերաբերմունք կարող է լինել. Վահե Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության մասին Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին Գործ ունենք 3-րդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. Վարչապետը՝ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին Կառավարության արտահերթ նիստը. ուղիղ Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ն կարող է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել արտահերթ նիստում. Էդմոն Մարուքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan