Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ

Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունիսի 4-ին նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու են նաև սիրիական Մանբիջում թուրքական և ամերիկյան զորքերի համատեղ գործողությունների հետ կապված մանրամասներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը սիրիական Մամբիջում թուրք-ամերիկյան զորքերի համատեղ գործողություններ իրականացնելու ծրագիր է մշակել:

«Թուրքիան և ԱՄՆ-ն մշակել են սիրիական Մանբիջում անվտանգության ապահովմանը ուղղված համագործակցության ծրագրի առանցքային կետերը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում