ՀՀ սփյուռքի նախարարությունը մամուլի նոր խոսնակ ունի

ՀՀ սփյուռքի նախարարությունը մամուլի նոր խոսնակ ունի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am։ ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ է նշանակվել Նունե Այլանջյանը։ Նշանակման մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ներկայացնում ենք մամուլի նոր խոսնակի կենսագրականը․

2012 թ.-ին մեկնել է Միացյալ Նահանգներ: International Leadership Program ծրագրի շրջանավարտ է:

2011 թ. ավարտել է Թբիլիսիում գտնվող Կովկասյան Համալսարանի Մեդիա մենեջմենթի բաժինը (անգլերենով):

2009 թ. գերազանցությամբ ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռադիոլրագրություն բաժինը:

2005 թ. գերազանցությամբ ավարտել է Ղազարոս Աղայանի անվան դպրոցը:

Աշխատանքային գործունեությունը՝

2018 թ. մարտ-մայիս ամիսներին աշխատել է PARA TV-ում՝ լրագրող:

2017-2018 թթ. աշխատել է Ռադիո Մարշալում՝ լուրերի մեկնաբան:

2015-2016թթ. աշխատել է ArmNews հեռուստաընկերությունում՝ լրագրող, հաղորդավար:

2013-2015 թթ. աշխատել է Դար 21 հեռուստաընկերությունում՝ լրագրող, հաղորդավար:

2012-2013 թթ. աշխատել է ATV-ում՝ լրագրող:

2011-2012 թթ. աշխատել է A1plus.am-ում՝ լրագրող:

2009-2010 թթ. աշխատել է Հանրային ռադիոյում՝ լրագրող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում