«Կապան» ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը խարդախությամբ հափշտակել է 830 հազար դրամ

«Կապան» ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը խարդախությամբ հափշտակել է 830 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության ծառայողները ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպք են բացահայտել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նախնական քննությամբ պարզվել է, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած մի տղամարդու վիրահատության համար նրա մորից խաբեությամբ պահանջել ու ստացել է 300 հազար դրամ, նույն հիմունքներով բուժօգնություն ստացած մեկ այլ քաղաքացու մորից էլ՝ 245 հազար դրամ, մեկ ուրիշի կնոջից էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 35 հազար դրամ՝ դարձյալ վիրահատության համար։ Բացի այս ոստիկանները պարզել են, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված և ապահովագրական միջոցներով բուժօգնություն ստացած մի տղամարդուց էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 250 հազար դրամ` հափշտակելով ընդհանուր 830 հազար դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում