Հարցը հանել, այսպես չի կարելի. Քաղշինի նոր պետը չնշանակվեց, որովհետև ինքնաթիռում էր

Հարցը հանել, այսպես չի կարելի. Քաղշինի նոր պետը չնշանակվեց, որովհետև ինքնաթիռում էր

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին հարցը կառավարության նիստի օրակարգից հանվեց։

Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նա ինքնաթիռում է՝ Հայաստան է ժամանում ԱՄՆ-ից։

«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ավետիք Էլոյանը», – ասաց Ավինյանը։

Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդպես չի կարելի։ «Առաջարկում եմ հարցը հանել», – նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում