Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության նիստին

Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին: Թանդիլյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարել էր հրաժարականի մասին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման հետ կապված օրենքի նախագծի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում