Թևան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ է տեսնում

Թևան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ կա: 

«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների դաշտում դրական մթնոլորտ է ձևավորված: Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված իր տեսահաղորդագրությունում նշել էր՝ ուրախ է, որ Պուտինը բաց է խոսում, և ինքն էլ է շատ բաց խոսում: Դա բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս»,-ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը կարևորեց նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին հենց ինքը հաշվետվության նման կարճ տեսահաղորդագրություն ուղղեց հանրությանը Մոսկվայից, որում ասաց, որ ունեցել է շատ դրական հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում