ԱԱԾ-ը ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում է. շենքը շրջափակված է

ԱԱԾ-ը ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում է. շենքը շրջափակված է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am:  ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջափակել են Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային կառույցի շենքը, այս մասին հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Էջմիածնից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն այսօր ավելի վաղ Tert.am–ի հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, ասել էր. «Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր դեմ բողոքողներին այսօր հաշտության կոչ է արել՝ ասելով, որ նրանց սպասում է Էջմիածնի Հաշտության նստարանի մոտ:

«Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է տիրապետում ինֆորմացիային, քան ես և դուք: Վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է, որովհետև իրենք են տիրապետում օպերատիվ ինֆորմացիային: Գործողությունները համարում եմ իրավական և ճիշտ ժամանակին»,– ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում