Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա: «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ, մենք նախօրոք կտեղեկացնենք և վայրի, և ժամկետների մասին: Հստակ պայմանավորվածություն ԱԳՆ հանդիպման վերաբերյալ չկա»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում