AM | RU
USD
EUR
RUB

Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Շատ հարգելի կարծիք է Սասուն Միքայելյանի կարծիքը, բայց մենք մեր առաջնահերթություններն ունենք, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ« բանակի հետ պետք է զգույշ լինենք»:

«Հենց հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք` պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Մենք ուզում ենք նախարարը մաքրված անցնի գործի և չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ խախտումներ: Մենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր ինֆորմացիայով և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե», - ասաց նա:

Հարցին, թե եթե ՊՆ-ում նախկինում կատարված չարաշահումներ բացահայտվեն, արդյոք այդ առումով պատասխանատվության իր բաժինը չի ունենալու ներկայիս նախարարը, որը նախկինում եղել է Պաշտպանության փոխնախարար Դավիթ Սանասարյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն:

«Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները, եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները», - նշեց Դ. Սանասարյանը:

Նա ընդգծեց, որ ապրիլյան պատերազմին Դավիթ Տոնոյանը անում էր արտաքին գործերի նախարարի գործը:

«Ես չգիտեմ այդ ժամանակ Դավիթ Տոնոյանի պատասխանատվությունը որ ոլորտն էր: Շատ թափանցիկ ենք աշխատելու, այնպես չի լինելու, որ գտնելու ենք մի բան, աչք փակենք ու չասենք, որ կարող է սահմանին խնդիրներ լինել: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն հանրությանը սխալ մեսիջներ է թողել, որ ձայն մի հանեք, որ սահմանում խնդիրներ կլինեն, ձայն պետք է հանենք, խնդիրները բարձրաձայնենք», - ընդգծեց նա:

Լրահոս
Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan