AM | RU
USD
EUR
RUB

Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հերոսաբար հետ մղած, սակայն վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Գոռ Դարմանյանը կաշխատի իրավաբանական վարչությունում` որպես ավագ փորձագետ:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս ֆեյսբուքի էջում անդրադարձել է Գոռի նշանակմանը՝ գրելով, որ մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ է արել, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:

«Գոռն այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի: Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել»,-գրել է Մուրադյանը՝ հերոսին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

2015 թվականի մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: Նշված օրը վիրավորում էր ստացել նաև Գոռ Դարմանյանը:

Լրահոս
Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan