AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանն ու Հայաստանը հարաբերությունները զարգացնում են իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա

 
 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանը և Հայաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա: Այս մասին Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մեկնարկին հայտարարեց Ռուսաստանի մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Ռուսաստանի հետ տնտեսական կապերը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ մեծ մաս են կազմում: «Նրա մասնաբաժինը կազմում է մոտավորապես 30 տոկոս և ամեն տարի այդ ծավալներն ավելանում են»,-ասաց նախարարը:

Հայ-ռուսական հարաբերություններում մարզերի միջև անմիջական շփումները կարևոր տեղ են գրավում և դրանց շնորհիվ են իրականություն դառնում շուկաների բացման, առևտրի ազատության և հարաբերությունների իրավահավասարության հիմնարար սկզբունքները: «Սրանք են այն ուղենիշները, որի հիման վրա ստորագրելու ենք մինչև 2021 թվականը միջմարզային համագործակցության ծրագիրը»,-հայտարարեց ՌԴ մշակույթի նախարարը:

2017 թվականի համեմատ 2018 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով: «Մեծ հեռանկարներ ունենք տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: Այն ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում, հուսով եմ, որ կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում: Այստեղ կարևորությունը շարունակում է պահպանել ընդհանուր ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը կօգնի ՏՏ ոլորտում նախագծերի ստեղծմանը»,-ասաց Մեդինսկին:

Նա հեռանկար է տեսնում Հայաստանից դեպի Ռուսաստան ավելացնելու բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման ուղղությունները: «Այստեղ ևս դինամիկան լավն է: Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են: Այստեղ կարևոր է ռուսական առևտրային ցանցի և հայկական արտադրողների միջև կապերի ամրապնդումը: Պետք չեն ավելորդ միջանկյալ միջնորդներ»,-ասաց Վլադիմիր Մեդինսկին:

 

Լրահոս
Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan