Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, հուլիսի 19-20-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում, հուլիսի 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 

Երևան քաղաքում`

Հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում