Կարևոր է հարգել արդարադատության միջազգայնորեն ճանաչված չափանիշները. Պետդեպի ներկայացուցիչը «Ամերիկայի Ձայն»-ին մեկնաբանել է Քոչարյանի մեղադրանքը

Կարևոր է հարգել արդարադատության միջազգայնորեն ճանաչված չափանիշները. Պետդեպի ներկայացուցիչը «Ամերիկայի Ձայն»-ին մեկնաբանել է Քոչարյանի մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել 2008 թ-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն:

Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», – ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում