Վիկտոր Սողոմոնյանը գտնում է, որ Քոչարյանը դեռ ասելիք ունի քաղաքականության մեջ
28/07/2018 15:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը գտնում է, որ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ: Այդ մասին Սողոմոնյանը նշեց հրավիրված ասուլիսում:
«Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել», – ասաց Սողոմոնյանը:
Նրա համոզմամբ՝ շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում