ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Տաջիկստանում կմասնակցեն ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Տաջիկստանում կմասնակցեն ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում