Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հաթերք գյուղում

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հաթերք գյուղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների եւ իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ Հաթերքն ունի զարգացման մեծ ներուժ, եւ նրա շենացումը հանդիսանում է Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում