AM | RU
USD
EUR
RUB

Բնապահպանն առաջնային է համարում Հայաստանի ջրային պաշարի ճիշտ կառավարումը

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ անկայուն է, և յուրաքանչյուր մի փոքրիկ սխալ քայլ կարող է ճակատագրական լինել լճի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Բնապահպանի կարծիքով, լճի փրկության միակ ուղին մակարդակի բարձրացումն է:

«Լճի մակարդակի բարձրացմամբ կմեծանա լճի ջերմունակությունը, և այդ լիճը ավելի դանդաղ կտաքանա: Ջրի տաքացմամբ լիճը լուրջ խնդիրների առջևէ կանգնում: Տաքացման հետևանքով անմիջապես ակտիվանում են բոլոր կենսական գործընթացները, քիմիական ռեակցիաներն են արագանում և, դրա հետ միասին, ջրիմուռների համար ստեղծվում են խիստ նպաստավոր պայմաններ աճի զարգացման առումով», -ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ այս երևույթները նկատվել են դեռևս 1960-ական թվականներին, երբ արդեն լճի մակարդակը բավականին իջել էր և առաջին բացասական ահազանգը լիճը «հնչեցրեց» հենց ջրիմուռների ծաղկումով:

«Այդ տարվա ծաղկման մակարդակը գրեթե համապատասխանում է այս տարվա ունեցած լճի ծաղկման մակարդակին: Դա նշանակում է, որ մենք պետք է չափազանց զգույշ լինենք այս հարցում»,- նշեց Ղուկասյանը:

Բնապահպանը մշտապես Սևանա լճից ավելորդ ջրառ իրականացնելուն դեմ է, որովհետև գտնում է, որ ցանկացած խորանարդ միլիոն ջրի կորուստը լճի էկոլոգիական վիճակի վատացումն է:

«Հասկանում եմ, որ Արարատյան դաշտում այս շոգ եղանակներին ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետք է գյուղատնտեսությանը նաև հնարավորություն տալ զարգանալու, սակայն մենք մոռանում ենք մի փաստ, որ, եթե Արարատյան դաշտում երաշտ է, նմանատիպ իրավիճակ է նաև Սևանի ավազանում: Սևանի ավազանի գետերը նույնքան պակաս ջուր են բերում և մեծանում է ջրի գոլորշունակությունը: Ամեն անգամ հույսը դնել, որ Արարատյան դաշտի ջրերը պետք է ոռոգվեն Սևանա լճի միջոցով, կարծես թե, դարձել է սովորություն»,- ընդգծեց Ղուկասյանը:

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը առաջնային է համարում բոլոր գետավազաններում մոնիտորինգային ջրաբանական հետազոտություննների իրականացումը:

«Այսօր մենք խոսում ենք կլիմայական փոփոխությունների մասին, բայց հենվում ենք հին հաշվարկների վրա», -եզրափակեց Ղուկասյանը:

Բնապահպանին անհանգստացնում է ջրիմուռների մահացությունից հետո թթվածնի կլանման գործընթացը: Այն տարածքներում և լճախորշերում, որտեղ ջուրն ավելի ծանծաղ է, կարող են նկատվել թթվածնային քաղցի երևույթներ, և այդ պակասը կարող են զգալ խեցգետինները:

Ըստ Ղուկասյանի՝ անգամ ամենաջրառատ տարիներին ջրամբարները մնում են կիսով չափ լցված, ուստի պետք է ջրային պաշարները ճիշտ կառավարել:

«Պետք է ներդրումներ անել այդ ոռոգման համակարգը կարգավորելու ուղղությամբ: Ջրային ռեսուրսները շատ վատ են կառավարվում, և նման դեպքերում անընդհատ դիմել Սևանա լճին՝ որպես միակ ջրային պաշարի, մենք չենք ընդունում, ուստի անհրաժեշտ է այլընտրանքային միջոցներ գտնել Արարատյան դաշտի հողերը ոռոգելու համար»,- ասաց նա:

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու. Արտակ Զաքարյան ԿԳՆ-ն սահմանված 30-օրյա ժամկետում չի կայացրել համապատասխան վարչական ակտ, և ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը Oրենքի ուժով համարվում է հաստատված. ԵՊՀ ՈւԽ Իրանագետ. Անփորձությունը չի կարող արդարացում լինել Ապրում ենք մի դարում, որտեղ նորարարությունները կառավարում են աշխարհը Համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ցանկացած ՀԴՄ կարող է հաշվառվել որպես նոր սերնդի ՀԴՄ Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Լավրով Ուսանողների ուսման վարձը ամսական վճարելու հնարավորություն է ստեղծվում Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան Արմեն Աշոտյան.«Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է» Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը ՀՀ նախագահն արաբական ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան Հրանտ Մելիք-Շահնազարյան. ««Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունը» Հայտարարություն՝ Սորոսի հիմնադրամի կողմից իմ դեմ նախապատրաստվող սադրանքի և դրանից առերևույթ քրեական հոդված ստանալու` նրանց ցանկությունների մասին Ելույթս չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով՝ ում որդին է դահլիճում. Բաբաջանյան Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է զանգվածային սպանությունների առումով բարձր ռիսկայնության երկրների տասնյակում Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույնը մնալով՝ նոր մոտեցումներ է ձեռք որդեգրել Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը. ՈՒՂԻՂ Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Ժամանակ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը «Հրապարակ». Լենան չի ուզում ասոցացվել Արփինեի հետ «Ժամանակ». Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա «Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ «Հրապարակ». ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում «Ժամանակ». Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի՞ «Ժողովուրդ». Մեծ բիզնեսների տեր Ղուկասյանը դիմելու է ԱԺ՝ տան վարձավճարի փոխհատուցման համար «Հրապարակ». Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հետ քննարկել է ԼՂ հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Արփինե Հովհաննիսյան.«Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով» Գորիս-Սիսիան ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն Էդուարդ Շարմազանով.«Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը» Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan