Սեպտեմբերի 2-ի երեկոյան ադրբեջանական կողմը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ադրբեջանական կողմը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սեպտեմբերի 2-ին երեկոյան ժամը 20։00-ին մոտ ադրբեջանական հենակետերից 10-15 րոպե գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը, Aysor.am-ին ասաց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։

«Գնդակոծությունը տևել է 10-15 րոպե, վնասներ չունենք։ Մինչև գյուղի վրա կրակելը եղել է նաև միջդիրքային փոխհրաձգություն»,- ասաց Նարեկ Սահակյանը։

Նա նշեց, որ գիշերը հանգիստ է անցել, կրակոցներ չեն եղել նաև այսօր.

«Նորմալ դասապրոցեսն ընթանում է, երեխաներն այսօր հանգիստ դպրոց են գնացել»,– ասաց համայնքի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում