«Ժամանակ». ԲՀԿ համաժողովը կանցկացվի Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում

«Ժամանակ». ԲՀԿ համաժողովը կանցկացվի Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին նախատեսված ԲՀԿ համաժողովը տեղի է ունենալու այսօր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Համաժողովի ժամանակ ներկայացվելու է այն նախընտրական ծրագիրը, որով ԲՀԿ-ն պատրաստվում է գնալ Երևանի ավագանու ընտրություններ:

Ինչպես նշել ենք, համաժողովին մասնակցելու են նաև օտարերկրյա ներդրողներ, ովքեր հայտարարելու են, թե ինչ ներդրումներ են կատարելու Երևանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԲՀԿ հաջողության դեպքում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում