ՀՀ ոստիկանապետը տեղյակ չի եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է
14/09/2018 14:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացված չի եղել, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը, այս մասին Օսիպյանն ասաց կառավարությունում լրագրողների եհտ ճեպազրույցի ժամանակ:
«Ոստիկանությունն այդ մասին համապատասխան տեղեկատվություն ստացել է Ռուսաստանից»,- ասաց Օսիպյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ իրավապահների հայտարարությունն այն մասին, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցված է, ոչ գործընկերային մոտեցում է այդ երկրի կողմից, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես այդ հարցին չեմ պատասխանի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում