Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Press T-ի թվիթերյան էջը: Ավելի վաղ հայտնում էին 11 զոհի և 21 տուժածի մասին: IRNA գործակալության տվյալներով՝ ահաբեկիչների բացած կրակահերթի հետևանքով ևս 53 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ կանայք և երեխաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում