Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանումից հետո Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ նոր առևտրային բանակցություններից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով՝ ՉԺՀ Ազգային խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն մտադիր էր հաջորդ շաբաթ մեկնել ԱՄՆ, իսկ մինչ այդ Միացյալ Նահանգներ պետք է ուղարկվեր պատվիրակություն, որը կզբաղվեր բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախապատրաստմամբ:

Այնուամենայնիվ, Պեկինը չեղարկել է նախատեսված հանդիպումն այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը հայտարարել է չինական մի շարք ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին: Հայտնի է, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում