Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի հետ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինքսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերն ու դրանց առավել ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, անդրադարձել են այս առումով Հայաստանի իրականացրած նեդրմանը: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղերի շրջանակներում ընթացող համագործակցության շուրջ:

Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հետևողականորեն համագործակցել միջազգային գործընկերների հետ ահաբեկչության, արմատականության, ատելություն սերմանման և այլատյացության դեմ պայքարում` միաժամանակ, խթանելով հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության գաղափարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում