«168 Ժամ». Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին

«168 Ժամ». Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵԽ ԽՎ համազեկուցողի տարածած հայտարարությանը ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, ասել է. «ԵԽ ԽՎ համազեկուցողի հայտարարությունը չափազանց ուշագրավ է թվում: Այն պատահական կոչ չէ՝ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտին՝ նպատակ ունենալով պարզապես խաղաղեցնել իրավիճակը, ինչը հաճախ է արվում: Հայտարարության տեքստը բովանդակային ու թիրախային է, տեսանելի է, որ համազեկուցողը տիրապետում է իրավիճակին, վերջին բոլոր զարգացումներին` ընտրություններին, դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններին, որոնց գագաթնակետը հոկտեմբերի 1-ն էր»:

Ըստ նրա՝ տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին: Զաշտովտի խոսքով, ինչպես երևում է, համազեկուցողին անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ: «Նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև, նախանշում, թե ինչպես պետք է գործեն քաղաքական ուժերը»,- ասել է վերլուծաբանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Տարասովը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն: «Դրանից առաջ լուրջ աշխատանք պետք է ծավալել, համերաշխության մթնոլորտ ձևավորել և խուսափել անկայունությունից: Ոչ միայն ԵԽ ԽՎ-ն է այդպես կարծում, ցանկացած դիտորդ կասի, որ հապճեպությունը լավ չէ, և ժամանակ է հարկավոր, որ նոր իրավիճակում համապետական ընտրությունները կազմակերպվեն բարձր մակարդակով»,- ասել է նա»:

Փորձագետների հետ զրույցների մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում