AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական Արտուա-Պիկարտի ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը իր ողջույնի խոսքում կարևորել է համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված են ոլորտի տեխնիկական վերազինմանը և մոնիթորինգի համակարգի կատարելագործմանը։ Է․ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել նաև ջրավազանային կառավարման պլանավորման լավագույն փորձով աշխարհում հայտնի Ֆրանսիայի հետ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու մեկնարկող գործընթացը։

Դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, երկու երկրների համագործակցության գերակայություններից են։ Դեսպանը բարձր է գնահատել նաև Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը։

Բնապահպանության նախարարի և ի դեմս Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության՝ ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերի ստորագրած համաձայնագրի շրջանակներում կի­րականացվի լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումների գնում, հա­մա­պատասխան վե­րա­պատ­րաստ­ման իրականացում և լաբորատորիայի նոր մասնաշենքի վե­րա­նո­րոգ­ման աջակցություն: Ողջ ծրագրի համար Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սար­քա­վո­րում­ների տրամադրման ընդ­հա­նուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո։

Ֆրանսիայի «Արտուա-Պիկարդի» ջրային գործակալության և Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալութան միջև համագործակցության համաձայնագիրն ստորագրել են գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը և ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Կոտելը։ Համաձայնագրի նպատակն է հիմնել տեխնիկական հա­մա­գոր­ծակցություն՝ ինս­տիտուցիոնալ հզորացման, ջրօգտագործման տվյալների հավաքագրման գործընթացի բա­րե­լավ­ման, ջրային ռե­սուրս­նե­րի համապարփակ կառավարման և տնտեսական մեխանիզմների կիրառումն ընդ­լայնելու համար:

Լրահոս
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի հետ Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում. Գործատուները պետք է քվոտաներով աշխատանքի տեղավորեն հաշմանդամներին Տնտեսական ապրանքների վրա դրվող դրոշմապիտակները կդառնան ավելի փափուկ ու անվտանգ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում տեղ- տեղ առկա է մերկասառույց «Ժամանակ». Բունտ է հասունանում «Հրապարակ». Պարգևավճարները ժամանակին բաց տեղեկատվություն են եղել «168 Ժամ». Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու «Ժամանակ». Հայաստանում կսկսվի՞ «դեղին բաճկոնավորների» շարժում «Հրապարակ». «Նակոլկա Շուշոյից» շարունակ դժգոհում են «Ժողովուրդ». Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է, որ պարգևատրումների հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում «Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 24 «Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan