AM | RU
USD
EUR
RUB

Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր` Լիբանան: «Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ձեր մասնակցության և շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար: Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Այժմ ևս երկխոսության նոր հնարավորություն ունենք: 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին և եղբայր ժողովուրդներին: Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Միշել Աունը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցը Լիբանան` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Լիբանանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով և լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ. «Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա կարևոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև նոր ցեղասպանությունների կանխարգելման համար»: Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է տածում բարեկամ Լիբանանի և նրա ժողովրդի նկատմամբ, ինչի խոսուն վկայությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից հենց Լիբանանում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը:

Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և մարզական կյանքում, ինչպես նաև երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններին և կարևորել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը: «Պետք է այնպես անենք, որպեսզի երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի` «Մարդկային ակադեմիայի» հիմնելու նախաձեռնությունը, որի մասին նախագահ Աունը հայտարարել է 2017 թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ: «Հայաստանը ողջունում է Լիբանանի` որպես տարբեր քաղաքակրթությունների, կրոնների և ռասաների միջև երկխոսության կենտրոն դառնալու նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան: Մենք վստահ ենք, որ տարբեր կրոնների և ազգությունների խաղաղ գոյակցությանը միտված Լիբանանի ջանքերն ու կուտակած փորձը կարող են ուսանելի լինել ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ տարածաշրջանների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը և համոզմունք հայտնել, որ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կունենա նաև Հայաստանի ուսանողների շրջանում:

Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին և կարևորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացմանը` Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ կողմից ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ:

Հանդիպման ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին

Լրահոս
«Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan